Մեր մասին
Հարգարժան ընթերցող
Ես ինքս տառապել եմ լեյկոզով և, փառք Աստծո, այսօր առողջ ու լիարժեք կյանքով եմ ապրում, արդեն բալիկ ունեմ, շարունակում եմ ստեղծագործել:
Բուժվել եմ արտասահմանյան մի կլինիկայում, որտեղ իդեալական պայմաններ էին` կատարյալ սարքավորումներով, դեղամիջոցներով և օժանդակ բոլոր պարագաներով հագեցած: Ես շատ եմ ուզում, որ արյան հիվանդություններով տառապող հայ երեխաները բուժվեն Հայաստանում և հենց նմանատիպ պայմաններում, սակայն, ցավոք, մեզ մոտ դեռևս շատ խնդիրներ ու պակասություններ կան, որոնց լուծելուն ու լրացնելուն է ծառայելու "ՕԳՆԵՄ" հիմնադրամը: Վիճակագրությունը փաստում է, որ վերջին տասը տարում Հայաստանում երեխաների արյան հիվանդության մոտ չորս հարյուր դեպք է արձանագրվել, որից երեք հարյուրը, բարեբախտաբար, բուժվել են:
Եկեք մեկտեղենք մեր ջանքերն ու հնարավորությունները` մեր գերագույն շահն ու հատուցումը հիվանդ երեխաների կյանքը համարելով:
Ակնկալում եմ Ձեր Աստվածահաճո և մարդասեր, մանկասեր վերաբերմունքը. ես հավատում եմ, որ Ձեր աղոթքներն ու ֆինանսական աջակցությունը կփրկեն մեր երեխաներին, նրանց կպարգևեն առողջ ու երջանիկ մանկություն:
Վստահեցնում եմ, որ հիմնադրամի գործունեությունը լինելու է բաց ու թափանցիկ: Կանխավ շնորհակալություն:
Մեծագույն հարգանքով` Էդգար Գյանջումյան

Երեխաներ
![]() Սուր լիմֆոբլաստային լեյկոզ |
|
![]() |
Արփինե Կակոսյան Բլեկֆեն-Դայմանդի անեմիա: Անհրաժեշտ է դոնոր և փեխպատվաստում |
![]() |
Արման Կոստանյան Ապլաստիկ Անեմիա |
![]() |
Աննա Շահնազարյան Հեմալիտիկ Անեմիա (Տալասեմիա) |
Կարծիքներ
Inonfeple
21.12.2011
21.12.2011
syuzi
19.12.2011
19.12.2011
syuzi
19.12.2011
19.12.2011
Gayane
16.11.2011
16.11.2011
Urax em vor kan srtacav u mardkanc nkatmamb antarber chgtnvox mardik es cankanum em imanal...
ավելին
Nelle
12.11.2011
12.11.2011