Ապրենք օգնելով!!!
Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն ք. Երևան, Ներսիսյան 7 Հայաստանում մանկական գեմատոլոգիական բաժանմունքը հիմնադրվել է 1963 թվականի դեկտեմբերին բազմապրոֆիլային մանկական հիվանդանոցում, որտեղից 1983 թվականին փոխադրվել է Գեմատոլոգիական կենտրոն: Այստեղ բուժվում են 0-ից մինչև 18 տարեկան երեխաները, որոնք տառապում են տարբեր գեմատոլոգիական հիվանդություններով: Բաժանմունքը հաշվարկված է 30 տեղի համար: Ներկայումս այնտեղ աշխատում են 6 մանկական գեմատոլոգներ, հոգեբան, մասնագիտացված ուսուցիչ և 9 բուժ. քույրեր: Բաժանմունքի բժիշկները պարբերաբար վերապատրաստվել են Խորհրդային Միության, իսկ 1994 թվականից սկսած նաև Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ավստրիայի առաջատար կլինիկաներում: Հոսպիտալացված հիվանդների մեծ մասը կազմում են գեմոբլաստոզներով տառապող երեխաները: Բաժանմունքում բուժում են ստանում սուր լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով և լիմֆոմաներով սկզբնապես հիվանդացած տարեկան 30-35 երեխա: Սուր լեյկոզի լիմֆոբլաստային տարատեսակով են տառապում հիվանդների 80 տոկոսը, իսկ միելոբլաստային տարատեսակով` 18-20 տոկոսը: Խրոնիկական միելոլեյկոզի մաս են կազմում հիվանդների 0-2 տոկոսը: Երեխաների մոտ հիվանդանալու հավանականությունն իր գագաթնակետին է հասնում 2,5-5 տարեկանում: Առավել հաճախ հաճախ հիվանդանում են տղաները 1,5:1 հարաբերակցությամբ: Սկսած 1987 թվականից հիվանդների բուժումը իրականացվել է Aur ծրագրով, իսկ 1991 թվականին առաջին փորձերն են կատարվել բուժելու երեխաների մոտ սուր լեյկոզները արևմտագերմանական խմբի կողմից մշակված BFM (Բեռլին - Ֆրանկֆուրտ - Մյունստեր) ինտենսիվ քիմիաթերապիայի մոդիֆիկացված եղանակներով: Վերջիններս լիովին ներդրվեցին մանկական բաժանմունքի կլինիկական պրակտիկայում 1994-1995 թվականներին և թույլ տվեցին, կախված սուր լեյկոզի տարատեսակից, րեմիսիա ստանալ 70-90 տոկոս դեպքերում, և 5 տարուց ավել անրեցիդիվ կյանքը հասցնել 0-4 տոկոսից մինչև 40-65 տոկոս: Հայաստանում, նշված եղանակների կիրառման շնորհիվ սկսած 1995 թվականից մինչև 2005 թվականը ներառյալ ունենք 260 առողջացած երեխաներ, որոնք վերադարձան ակտիվ կյանքին, սովորում են, աշխատում և ունեն առողջ սերունդ:

Չնայած սուր լեյկոզմերի բուժման մեջ նվաճած հաջողություններին, այդ ոլորտում բուժման արդյունքները, մասնավորապես սուր միելոբլաստային լեյկոզների, րեցիդիվների և քիմիաթերապիային դիմակայուն ձևի հիվանդությունների բուժումը մնում են անմխիթար: Հաճախ, կլինիկական պրակտիկայում բարձր դոզաների մետոտրեկսատի կիրառմամբ ինտենսիվ բլոկային թերապիա ներդնելու անհրաժեշտություն է ծագում, որը թույլ կտա չանցկացնել կրանիալ ճառագայթում ստանդարտ ռիսկի խմբի հիվանդների համար: Հասունացել է անհրաժեշտությունն արյան ցողունային բջիջների տրանսպլանտացիայի բաժանմունք ստեղծելու ոչ միայն գեմաբլաստոզներով հիվանդների այլ նաև արյան ժառանգական պաթոլոգիաներով հիվանդների համար:
 
վերադառնալ
Կարծիքներ
Inonfeple
21.12.2011
почему бы и нет :)
ավելին
 
syuzi
19.12.2011
Եկեք Ի ՍՐՏԵ ՀԱՎԱՏԱՆՔ ապաքինմանը և միայն մեր բուժիչ...
ավելին
 
syuzi
19.12.2011
Կարևոր է շատ չսարսափել քաղցկեղ բառից, այլ հավատալ...
ավելին
 
Gayane
16.11.2011
Urax em vor kan srtacav u mardkanc nkatmamb antarber chgtnvox mardik es cankanum em imanal...
ավելին
 
Nelle
12.11.2011
Kudos! What a neat way of thinking about it.
ավելին