Ապրենք օգնելով!!!
Ապլաստիկ կամ հիպոպլաստիկ անեմիա

Արյան հիվանդություն է, որի ժամանակ ոսկրածուծը գերաճում է ճարպային բջիջներով, որի պատճառով էլ առաջանում է արյան բջիջների անբավարարություն: Լինում են բնածին (Ֆանկոնիի, Դայմոնդ-Բլեքֆանի) և ձեռքբերովի (եռածիլ և պարցիալ կարմիր բջջային) ապլաստիկ անեմիաներ: Արմատական բուժումը ոսկրածուծի պատվաստումն է, սակայն լինում են նաև կոնսերվատիվ բուժման հաջողություններ:

Հոջկինի հիվանդություն Լիմֆատիկ (ավշային) հյուսվածքի հիվանդություն է, որն ունի ախտահարման աստիճաններ և ախտահարման հյուսվածքաբանական տեսակներ: Հայաստանում ընդունված բուժական ծրագրերը տալիս են բավականին բարձր բուժման արդյունավետություն վաղ ախտորոշման դեպքերում:
Քրոնիկական միելոլեյկեմիա (միելոլեյլոզ)

Այն մանկական տարիքում հազվադեպ հանդիպող արյան հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում է երեխայի ոսկրածուծը: Կան բավականին մեծ ձեռքբերումներ ՔՄԼ բուժման բնագավառում: Նախկինում բոլոր ախտորոշված հիվանդներին ցուցված էր ոսկրածուծի պատվաստումը, մինչդեռ ժամանակակից լեյկոզոլոգիայում ստեղծվել են դեղորայք, որոնք տալիս են հուսադրող արդյունքներ: Բուժման այս նոր եղանակները կիրառվում են նաև Հայաստանում:

Սուր լեյկոզ (լեյկեմիան)

Արյան հիվանդություն է, որը առաջանում է ոսկրածուծում ստեղծված երիտասարդ բջիջների չհասունանալու (չդիֆերենցվելու) պատճառով: Որպես առաջացման պատճառ կարող են լինել կենսաբանական, քիմիական, ֆիզիկական, ինչպես նաև կարևոր է օրգանիզմի իմմուն վիճակը և ժառանգական նախատրամադրվածությունը: Բուժման ժամանակակից եղանակներից կարելի է նշել ԲՖՄ (Բեռլին-Ֆրանկֆուրտ-Մանստեր) ծրագիրը, որը ավելի քան 14 տարի հաջողությամբ կիրառվում է հայ արյունաբանների կողմից և տալիս է մոտ 70% առողջացում:

Թալասեմիա

Թալասեմիան ժառանգական հեմոլիտիկ հիվանդություն է, որի ժամանակ ախտահարված է լինում հեմոգլոբինների բալանսը (հեմոգլոբինոպաթիա): Պարբերաբար լինում է արյան քայքայում, որի վերականգման համար անհրաժեշտ են արյան ներարկումներ, սակայն արմատական բուժման եղանակը շարումակում է մնալ ոսկրածուծի պատվաստումը:

12
Կարծիքներ
Inonfeple
21.12.2011
почему бы и нет :)
ավելին
 
syuzi
19.12.2011
Եկեք Ի ՍՐՏԵ ՀԱՎԱՏԱՆՔ ապաքինմանը և միայն մեր բուժիչ...
ավելին
 
syuzi
19.12.2011
Կարևոր է շատ չսարսափել քաղցկեղ բառից, այլ հավատալ...
ավելին
 
Gayane
16.11.2011
Urax em vor kan srtacav u mardkanc nkatmamb antarber chgtnvox mardik es cankanum em imanal...
ավելին
 
Nelle
12.11.2011
Kudos! What a neat way of thinking about it.
ավելին