Ապրենք օգնելով!!!
Բարեգործական միջոցառում երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Բարեգործական միջոցառում երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 30.05.2011
Ինչպես հայտնի է հունիսի 1-ը համայն մարդկության կողմից հռչակվել է երեխաների պաշտպանության օր: Իհարկե, երեխաները, հատկապես նրանք, ովքեր առողջական խնդիրներ ունեն, կարիք ունեն անընդհատ ուշադրության և պաշտպանության: Բայց այս մեկ օրն օգտակար է` տարվա մեջ գոնե մեկ անգամ միմյանց այդ մասին հիշեցնելու և փոքրիկներին ինչ որ կերպ աջակցելու գաղափարի շուրջ համախմբվելու համար: Ահա և համախմբվել են «Օգնեմ» հիմնադրամը և Քրիստափոր Քուշնարյանի անվան երաժշտական դպրոցը` մի լուսավոր նպատակ իրականացնելու համար: Այսպիսով` սույն թվականի հունիսի 1-ին Երևանի Մոսկովյան պուրակում ժամը 18.00-ին կկայանա բարեգործական միջոցառում, որն ուղղված կլինի Հայաստանի` արյան օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին աջակցելուն: Միջոցառումը կսկսվի համերգով. ելույթ կունենան Քրիստափոր Քուշնարյանի անվան երաժշտական դպրոցի սաները, այնուհետև տեղի կունենա արյան հիվանդություններով տառապող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես- վաճառք: Այս միջոցառման նպատակն է օգնել հիվանդ փոքրիկներին և ևս մեկ անգամ հիշեցնել նրանց, որ նույնիսկ դաժան հիվանդությունն անզոր է արվեստի, գեղեցիկի ու բարու առաջ: Եվ, որ այն ներքին լույսը, որով օժտել է նրանց Աստված, միևնույն է դուրս է հորդելու ու հասնելու է մարդկանց, նույնիսկ հիվանդանոցից: Այս անգամ մարդիկ հաղորդակից կլինեն այդ լույսին երեխաների աշխատանքների միջոցով: Սիրով հրավիրում ենք բոլորին մեր գողտրիկ միջոցառմանը` համոզված լինելով, որ յուրաքանչյուրի փոքրիկ ներդրումն օգտակար է լինելու երեխաներին:
վերադառնալ
Կարծիքներ
Vishal
20.03.2012
I'm not easily impressed. . . but that's impressing me! :)
ավելին
 
Daniel
20.03.2012
I'm really into it, thanks for this great stuff!
ավելին
 
Sabah
20.03.2012
Hey, good to find seoomne who agrees with me. GMTA.
ավելին
 
Dewz
19.03.2012
Now we know who the seslnibe one is here. Great post!
ավելին
 
Inonfeple
21.12.2011
почему бы и нет :)
ավելին