Նվեր` բժշկական սարքավորումների տեսքով
20.09.2011
20.09.2011
«Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի կողմից 2011թ-ի Հունիսի 1-ին մեկնարկած բարեգործական ակցիան տվեց առաջին պտուղները: Ակցիայի մեկնարկից հետո` «Նատալի ֆարմ» դեղատների ցանցի գործունեությունից գոյացած գումարի մի մասը փոխանցվեց «Օգնեմ» հիմնադրամին: Հիմնադրամն այդ գումարը ծառայեցրեց հետևյալ նպատակներին.
- տրամադրվեցին անհատույց դրամական օգնություններ կարիքավոր երեխաներին,
- հիվանդանոցներին նվիրաբերվեցին հետևյալ սարքավորումները.
Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքին`
- Կենսական ֆունկցիաների մոնիտոր,
- Օդորակիչ,
- 4 Բակտերիոցիդ լամպեր:
ՀՊԲՀ-ի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկային`
- Կենսական ֆունկցիաների մոնիտոր,
- Հետազոտության թախտ,
- Ստվերազուրկ լուսարձակ,
- 3 Բակտերիոցիդ լամպեր:
- Կենսական ֆունկցիաների մոնիտորը մի սարք է, որը թույլ է տալիս միաժամանակ տվյալներ ստանալ երեխայի մարմնի ջերմաստիճանի, արյան ճնշման, զարկերակի հաճախականության, սրտի աշխատանքի մասին, ինչպես նաև ճշգրիտ հաշվարկում է երեխային անհրաժեշտ դեղամիջոցի ներհոսման արագությունը: Նախկինում, երբ բժիշկների տրամադրության տակ նմանատիպ սարք չկար, նրանք ստիպված էին վերոնշյալ տվյալները չափել առանձին-առանձին` որոշակի հաճախականությամբ:
- Բակտերիոցիդ լամպերը նախատեսված են սենյակների օդը և մակերեսները ախտահանելու համար: Այս սարքերի առավելությունը կայանում է նրանում, որ դրանք կարելի է գործարկել նույնիսկ, երբ սենյակում մարդիկ կան:
- Ստվերազուրկ լամպը նախատեսված ներարկիչներ տեղադրելու գործընթացն առանց ստվերի լուսավորելու համար: Այն մեծամասամբ նախատեսված է գիշերային ժամերին օգտագործելու համար:
վերադառնալ














