Ամանորյա Անակնկալ
30.12.2011
2011թ-ի Դեկտեմբերի 30-ին` Ամանորի նախօրեին, "Օգնեմ" հիմնադրամի աշխատակիցները անակնկալ նվերներով և ծաղրածուների ուրախ խմբի ուղեկցությամբ այցելեցին հիվանդ երեխաներին: Երկու հիվանդանոցների` Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքի և "Մուրացան" համալսարանական կլինիկայի քիմիոթերապիայի բաժանմունքի երեխաների համար կազմակերպվեց փոքրիկ հանդիսություն` ուրախ խաղերով, հանելուկներով, մրցույթներով ու մրցանակներով: Երեխաները զվարճացան, պատմեցին գալիք տարվա հետ կապված իրենց երազանքների ու սպասումների մասին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդգար Գյանջումյանը փոքրիկներին նվերներ հանձնելով մաղթեց, որ գալիք տարին լինի առողջության, հույսի ու բարության տարի: Իսկ ծնողներին ևս մեկ անգամ հավաստիացրեց հիմնադրամի` աջակցելու պատրաստակամության մասին:

վերադառնալ