Ապրենք օգնելով!!!
Բարեգործական աճուրդ

Բարեգործական աճուրդ 20.01.2012

«Ամերիա» ընկերությունների խումբը 2011թ. դեկտեմբերի 23-ին կազմակերպել էր ամանորյա բարեգործական միջոցառում` աճուրդ, որի նպատակն էր աջակցել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին: Աճուրդին ներկայացվեցին մի շարք անվանի անձանց կողմից ստեղծված նկարներ: Նրանց շարքում էին Լևոն Իգիթյանը, Արա Երնջակյանը, Նարեկ Սարգսյանը, Միքայել Պողոսյանը, Երվանդ Երզնկյանը, Ազատ Գասպարյանը, Լևոն Մալխասյանը, Վարդան Պետրոսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Յակոբ Զարգարյանը, Հայկ Դեմոյանը, Շուշան Պետրոսյանը, Գեղամ Գրիգորյանը, Անդրեն, Արամոն, Նունե Եսայանը, Վիգեն Ստեփանյանը, Արմեն Խանդիկյանը, Երվանդ Մանարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Արա Գևորգյանը, Էդուարդ Թոփչյանը և այլոք: Աճուրդին ներկայացվել էին նաև հայ անվանի նկարիչների ստեղծագործություններ: Աճուրդից ստացված հասույթը փոխանցվեց «Օգնեմ» և «Նվիրիր կյանք» հիմնադրամների կողմից ներկայացված երեխաներին, որոնք այդ ընթացքում գտնվում էին բուժման մեջ և դրամական օգնության խիստ կարիք էին զգում: Այդ երեխաները գոյության ամենօրյա պայքար են մղում, պայքար, որի ելքը կախված է մեր բոլորի ֆինանսական ու բարոյական աջակցությունից: Ահա այն երեխաների անուններն ու ստացված օգնության չափերը (AMD), որոնք ներկայացվել էին «Օգնեմ» հիմնադրամի կողմից.

1. Ադամ Հախվերդյան - 187,209.14

2. Ալեն Թովմասյան - 187,209.14

3. Մարիամ Պողոսյան - 234,011.43

4. Նարեկ Մարտիրոսյան - 234,011.43

5. Նարեկ Պանոսյան - 234,011.43

6. Նորայր Առաքելյան - 898,603.89

7. Ստեփան Անդրեասյան - 234,011.43

վերադառնալ
Կարծիքներ
Vishal
20.03.2012
I'm not easily impressed. . . but that's impressing me! :)
ավելին
 
Daniel
20.03.2012
I'm really into it, thanks for this great stuff!
ավելին
 
Sabah
20.03.2012
Hey, good to find seoomne who agrees with me. GMTA.
ավելին
 
Dewz
19.03.2012
Now we know who the seslnibe one is here. Great post!
ավելին
 
Inonfeple
21.12.2011
почему бы и нет :)
ավելին