Ապրենք օգնելով!!!
Օգնության ձեռք` մեկնված Ավստրիայից

Օգնության ձեռք` մեկնված Ավստրիայից 02.03.2012
Օգնության ձեռք` մեկնված Ավստրիայից Շուրջ երկու տարի է անցել այն օրից, երբ «Օգնեմ» հիմնադրամի գրասենյակում հեռախոսազանգ հնչեց Ավստրիայից, և տիկին Գոհար Պարզիանի բարեհամբույր ձայնը հայտնեց այն մասին, որ ինքն ու իր ընտանիքը, ինչպես նաև մի խումբ բարերարներ որոշել են օգնել Հայաստանի` արյան օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին, և, որ այդ օգնությունը տեղ հասցնող միջնորդ օղակը պիտի հանդիսանա «Օգնեմ» հիմնադրամը: Այդուհետ հիմնադրամը սկսեց պարբերաբար փոխանցումներ ստանալ «Հաիրապետ Պարզիան և ընկերներ Ավստրիայից» անվան ներքո (այս մասին կարելի է տեղեկություններ ստանալ անցնելով հետևյալ ուղով` http://www.ognem.am/am/grantors/16/): Անչափ հաճելի է, որ թե' հայրենիքից հեռու գտնվող մեր հայրենակիցները, թե' ազգությամբ ավստրիացի բարի մարդիկ միացել են այս աստվածահաճո միջոցառմանը և աջակցում են մեզ` սարսափելի հիվանդության դեմ ամենօրյա պայքար մղող երեխաներին օգնելու գործում: Տեր և տիկին Պարզիանների, պարոն Անդրեաս Կրաութշնեյդերի, տիկին Կարոլա Սիքսի և այլ բարերարների ջանքերով 23.02.2009թ. մինչ օրս կանոնավոր կերպով հավաքագրվում և «Օգնեմ» հիմնադրամի միջոցով` արյան քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին են տրամադրվում դրամական օգնություններ` վերջիններիս բուժումն ավելի արդյունավետ դարձնող դեղամիջոցները ձեռք բերելու նպատակով: «Օգնեմ» հիմնադրամը երախտագիտություն է հայտնում իր և իր շահառուն հանդիսացող փոքրիկների անունից և հույս հայտնում, որ կբազմապատկվի նմանատիպ բարեգործական միջոցառումների և դրանց մասնակիցների թիվը:
վերադառնալ
Կարծիքներ
Vishal
20.03.2012
I'm not easily impressed. . . but that's impressing me! :)
ավելին
 
Daniel
20.03.2012
I'm really into it, thanks for this great stuff!
ավելին
 
Sabah
20.03.2012
Hey, good to find seoomne who agrees with me. GMTA.
ավելին
 
Dewz
19.03.2012
Now we know who the seslnibe one is here. Great post!
ավելին
 
Inonfeple
21.12.2011
почему бы и нет :)
ավելին